13.09.2019|
01:03
Ժամանակներ են լինում, երբ ապրում եմ անցյալում՝ նեղսրտած ներկայից ու Ղարաբաղյան անավարտ պատերազմից։ Եվ քանի դեռ քաղաքական մտազուգորդումներիս «ձեռը կրակը չեմ ընկել», ինձ հեռվից այցի են գալիս... նրանց բազմությունից ես մոլորվում եմ, որովհետև բազում են, իրարից տարբեր՝ նվիրվածության, տաղանդավորության «տարբերանշաններով»։